ՀՀ ք․ Երևան, Խանջյան 19ա
+374 77 00 31 50
info@armenakan.am

ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՈՒԺ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ․․․
ՄԻՈՒԹԻՒՆ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համագումարը Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է, որն ունի Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք, և որի ընդունած որոշումները պարտադիր են Կուսակցության բոլոր մարմինների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների համար

ԿԵԴՐՈՆ

Կեդրոնը Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինն է, որը ձևավորվում (կազմալուծվում) է Համագումարի կողմից և համակարգում է Կուսակցության տարածքային կազմակերպությունների, այլ պետություններում ստեղծված ներկայացուցչությունների, ինչպես նաև Կուսակցության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը:

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Նախագահությունը կոլեգիալ կառավարման մարմին է, որը` իրականացնում է Կուսակցության և նրա Կեդրոնական Մարմնի գործունեության ղեկավարումը, իրականացնում է կանոնադրությամբ և Կուսակցության համագումարի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ։

ՇՐՋԱՆԱԿՆԵՐ

Կուսակցության տարածքային Շրջանակները ստեղծվում (կազմալուծվում) են Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից և համակարգում են համապատասխան տարածքներում ստեղծված սկզբնական կազմակերպությունների գործունեությունը:

ԵԿԵԼ Է ՀԵՐՈՍՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ․․․

Հիմա՛ է ժամանակը
պայքարելու Հայաստանի ապագայի համար 
և հենց դո՛ւ կարող ես փոխել պատմության ընթացքը

Կուսակցության անդամ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Կուսակցությունն ունի անդամության երկու կարգ`
1) գործող անդամներ,
2) քաջալերող (օժանդակ) անդամներ:
Գործուն անդամների համար պարտադիր են կուսակցության որոշումները:
Քաջալերող (օժանդակ) անդամները վճարում են անդամավճար և հնարավոր բոլոր միջոցներով օժանդակում են կուսակցության գաղափարների տարածմանը, ընտրություններում` հաղթանակին:

ՄԻԱՑԵ՛Ք ՀԵՆՑ ՀԻՄԱ

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԲԱՌՈՎ

«Ես գիտեմ, և դու գիտես թե սոսկ լալով ու ողբով եթե շաղախենք մեր հայրենյաց հող՝ Հայրենիք չշինվիր․․․» Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան

Ժամանակակից և զարգացած տնտեսություն
Հզոր և արդիական բանակ՝ տեխնոլոգիապես վերազինված
Հավասարակշռված արտաքին քաղաքականություն
Արդարության միջավայր, դատարանների ինքնիշխանության ամրապնդմամբ
Զարգացած և մրցունակ գիտություն, արդիական գիտա–արդյունաբերական համալիր
Բարձր Ազգային դիմադրողականություն և ձգտում դեպի Ազգային երազանքների իրագործման
ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երբ և ինչպես ստեղծվեց․․․

Արմենական կուսակցությունը հիմնադրվել է 1885 թվականին Վանում։ Կուսակցության նախաձեռնողն ու հիմնադիրը դարձավ Վանեցի երեք Մկրտիչներից կրտսերը՝ Մկրտիչ Թերլեմեզյանը (հետագայում հոր անունը վերցնելով՝ Ավետիսյան), ով Մկրտիչ Փորթուգալյանի և Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյանի աշակերտն էր և գաղափարական հետևորդը։ Ինչպես նշում է Արա Ահարոնյանը․ «Մկրտիչ Աւետիսեան-Թերլեմեզեան, որ հանդիսացաւ կուսակցութեան գործնական հիմնադիրը, իր գաղափարակիցներուն՝ Գրիգոր Պէօզիկեանի (Շիկահեր), Ղեւոնդ Խանճեանի, Գաբրիէլ Նաթանեանի, Մագնոս Պարութճեանի, Գարեգին Մանուկեանի, Գրիգոր Թերլեմեզեանի, Տոքթ. Գալուստ Ասլանեանի եւ Գրիգոր Աճեմեանի հետ, խմբագրեց ծրագիր-կանոնագիր մը եւ պաշտօնականացուց կազմակերպութեան գոյութիւնը՝ Վասպուրականը որպէս կուսակցութեան կեդրոն ընտրելով։ Յետագային նաեւ ծրագիրներ մշակուեցան մասնաճիւղեր բանալու Սալմաստի, Մուշի, Բաղէշի, Տրապիզոնի եւ Պոլսոյ մէջ։ Կուսակցութիւնը սկսած էր յայտարարել թէ Արմենական Կազմակերպութեան նպատակն է յեղափոխութեամբ հայ ժողովուրդին համար իրաւունք ձեռք բերել ինքզինք կառավարելու համար»։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ո՞Վ Է ԱՐՄԵՆԱԿԱՆԸ

Հայահավաք Հայրենիքում․․․

*Արմենականն ազգային արժեհամակարգի և բարոյականության կրողն է,
*Արմենականի համար հայրենիքի հարազատ երկնքից զատ՝ չկա մեկ այլ երկինք,
*Յուրաքանչյուր արմենական շիտակ հայադավան է, ում կյանքի և գործունեության նպատակը Հայրենիքի հզորացումն ու փառքն է,
*Արմենականի մեծագույն առաքինությունն արդարամտությունն է,
*Արմենականի և Արմենականության համար ամենակարևորը բարոյական նկարագիրն ու բարի գործերն են՝ որպես ժողովրդի վստահությանն արժանանալու, իր արժանիքներն ու անունը բարձր պահելու հաստատուն երաշխիքներ:
       Այսինքն` սիրել, բարերարել, գթասիրտ լինել, անկարող ու դժբախտ ընտանիքների ձեռքից բռնել և սովորեցնել սեփական քրտինքով վաստակել, սատարել ու պաշտպանել հանիրավի անիրավվածներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆ․․․

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆ․․․

ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆ․․․

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆ․․․

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՄԱՆՐԱՄԱՍՆ․․․

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆ․․․

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆ․․․

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆ․․․

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆ․․․

ՎԱՆԻ ԵՐԵՔ ՄԿՐՏԻՉՆԵՐԸ

Ազգային ազատագրական պայքարի դարբնոցը կերտեցին երեք Մկրտիչները, ովքեր կոփեցին իսկական հեղափախական մի սերունդ, որը կանգնեց ազգային  դատի ակունքներում, լծվելով հայության պաշտպանության սուրբ գործին։ Երեք Մկրտիչներից կրտսերը՝ Մկրտիչ Թերլեմեզյան-Ավետիսյանը դարձավ հայկական քաղաքական կյանքում առաջին կուսակցության՝ Արմենական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը։

Իբրև 1878 թվականի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար այցելել է մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։

1879 թվականին ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, օժանդակել է Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը։ 

Մկրտիչ Խրիմյան

04.04.1820-29.10.1907

1884-ին Մ. Փորթուգալյանը Կեդրոնականի 12 շրջանավարտների հետ հիմնադրում են «Գործակցական Միությունը», որը հանդիսացավ ապագա Արմենական կուսակցության կազմակերպական կորիզը: Թուրքական իշխանությունները չներելով նրա հեղափոխական գործունեությունը` աքսորեցին Կ. Պոլիս: Խուսափելով մոտալուտ ձերբակալությունիցՙ 1885-ի կեսերին Փորթուգալյանը հեռացավ Թուրքիայից հաստատվելով Մարսել քաղաքում ու հիմնեց «Արմենիա» թերթը: Վախճանվեց 1921թ. Մարսելում «Արմենիայի» գրաշարական սեղանի առջեւ, ծայրահեղ աղքատության մեջ:

       Մկրտիչ
Փորթուգալյան

21.10.1848-27.09.1921

1885թ․-ին իր համախոհների հետ միասին հորական տան այգում հիմնեց Արմենական կուսակցությունը։1895թ․-ին համիդյան ջարդերի լուրը լսելով՝ թողնում է կրթական գործը և Սալմաստում մարտական խումբ կազմելով շարժվում դեպի Վան, որտեղ ստանձնում է Վանի ինքնապաշտպանության ղեկավարությունը։ Մոտ 600 արմենականներ Ավետիսյանի ղեկավարությամբ ծրագրեցին Չուխի և Բաշ Գալեի ճանապարհով գնալ ու Սբ․ Բարդուղիմեոս վանքի վրայով անցնել Պարսկաստան։ Հասնելով վանքին՝ տարածքն արդեն պաշաված էր թշնամու կողմից և արմենականները զոհ գնացին դավադրությանը։

     Մկրտիչ
Թերլեմեզյան

12.04.1864-10.06.1896

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

Մենք երիտասարդ մասնագետների թիմ ենք, ովքեր նպատակադրված են նպաստել Հայաստանի հզորացմանը, հայաստանյան քաղաքական դաշտի կայունացմանը, տնտեսության զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ Այս ճանապարհին մենք ունենք մեր բոլոր հայրենակիցների օժանդակության կարիքը։
Դուք հնարավորություն ունեք դառնալ մեր թիմի անդամը, կամ դառնալ կամավոր մեր աշխատանքներում։ 
Սիրով սպասում ենք բոլոր ազգանվեր հայորդիներին։

ԴԱՐՁԻ՛Ր ԿԱՄԱՎՈՐՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ

ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

Հանձնախումբը Արմենական կուսակցության հիմնադրման աշխատանքները համակարգող մարմին է, որի լիազորությունները դադարելու են կուսակցության հիմնադիր Համագումարի ընթացքում՝ Արմենական կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունից անմիջապես հետո։ Կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամների ցանկը ենթակա է ընդլայնման։

Անուն Ազգանուն

Մասնագիտություն

Այստեղ նշվում են տեղեկություններ կրթության, մասնագիտական որակների մասին, ինչպես նաև աշխատանքային փորձի մասին։

Անուն Ազգանուն

Մասնագիտություն

Այստեղ նշվում են տեղեկություններ կրթության, մասնագիտական որակների մասին, ինչպես նաև աշխատանքային փորձի մասին։

Անուն Ազգանուն

Մասնագիտություն

Այստեղ նշվում են տեղեկություններ կրթության, մասնագիտական որակների մասին, ինչպես նաև աշխատանքային փորձի մասին։

Անուն Ազգանուն

Մասնագիտություն

Այստեղ նշվում են տեղեկություններ կրթության, մասնագիտական որակների մասին, ինչպես նաև աշխատանքային փորձի մասին։

Անուն Ազգանուն

Մասնագիտություն

Այստեղ նշվում են տեղեկություններ կրթության, մասնագիտական որակների մասին, ինչպես նաև աշխատանքային փորձի մասին։

Անուն Ազգանուն

Մասնագիտություն

Այստեղ նշվում են տեղեկություններ կրթության, մասնագիտական որակների մասին, ինչպես նաև աշխատանքային փորձի մասին։

Անուն Ազգանուն

Մասնագիտություն

Այստեղ նշվում են տեղեկություններ կրթության, մասնագիտական որակների մասին, ինչպես նաև աշխատանքային փորձի մասին։

ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ

Շրջաբերական բաժինը նվիրված է պաշտոնական հայտարարություններին։ Այս բաժնում մենք կզետեղենք ինչպես Արմենական կուսակցության պատմական շրջաբերականներ, այնպես էլ ժամանակակից մեր բոլոր հայտարարությունները։ Մենք ցանկանում ենք հեշտացնել Ձեր որոնումները, հնարավորություն տալով խնայել ժամանակը։

Շրջաբերական․ Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և պատկան մարմիններին, առավելագույն ջանքեր կենտրոնացնել ՀՀ սահմանների պաշտպանության և անձեռնմխելիության համար

    Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր տարածվեցին տարատեսակ անհանգստոցնող և ողբերգականորեն ցավեցնող տեղեկություններ ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերից[…]

ԱՐՄԵՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

   106 տարի առաջ վերջնական արարին մոտեցավ Օսմանյան կայսրության մեջ ծրագրված և գործադրված Հայոց Ցեղասպանությունը։[…]

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ, քաղաքագետ Արա Պողոսյանը հյուրընկալվել էր «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարին

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ, քաղաքագետ Արա Պողոսյանը հյուրընկալվել էր «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարին։ Հաղորդման[…]

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

Մեր նպատակն է, ընտրությունների միջոցով հայ հասարակությանն առաջարկել ազգային հենքի վրա կառուցված Ազգային ուժի, որը ստեղծված իրավիճակում կդառնա լավագույն այլընտրանքը։
Ստորև ներկայացնում ենք ԱՐՄԵՆԱԿԱՆ կուսակցության «Նախընտրական ծրագիր»-ը, կուսակցության հանդիպումները, տարբեր վայրերում կատարած ելույթները։
Հնարավորություն ունեք ծանոթանալու ԱՐՄԵՆԱԿԱՆ կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների կենսագրությանը։

«Նախընտրական քարոզարշավ»
«Նախընտրական ծրագիր»
«Նախընտրական քարոզարշավ»
Մարզային հանդիպումներ
«Նախընտրական քարոզարշավ»
Նախընտրական հայտարարություններ
«Նախընտրական քարոզարշավ»
Պատգամավորության թեկնածուներ
«Նախընտրական քարոզարշավ»
Նախընտրական խոստումներ
«Նախընտրական քարոզարշավ»
Նախընտրական շտաբ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Սիրելի՛ այցելու, եթե հարցեր կան, որոնք ցանկանում եք ուղղել մեզ, ապա գրե՛ք Ձեր հարցերը և մենք հնարավորինս շուտ կպատասխանենք։

ԱՋԱԿՑԻ՛Ր ՄԵԶՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶԴԱՐՁԻ՛Ր ԿԱՄԱՎՈՐ