ՀՀ ք․ Երևան, Խանջյան 19ա
+374 77 00 31 50
info@armenakan.am

Category: Մեր մասին

Պաշտոնական կայք

ԱՐՏԱԿ ԴԱՐԲԻՆԵԱՆ (Վան 1878 – Փարիզ 1950)

Երախտաւոր Դարբինեան ծնած է Վասպուրական նահանգի Նոր Գիւղի շրջանը ու հա­սակ առած Այգեստանի մէջ, արհեստաւոր հօր ընտանեկան յարկին տակ:Նախնական կրթութիւնը ան պիտի ստանար Նորաշէն թաղի Սրբ. Թարգմանչաց երկսեռ վարժարանէն ներս, որ յաջողութեամբ պիտի աւարտէր 1893-ին: 15 տարեկա­նին ան կ՚անդամագրուի Արմենական Կազմակերպութեան իրեն տարեկից կարգ մը պատա­նիներու հետ: Կարճ ժամանակի ընթացքին ան աչքի պիտի զարնէր իր յեղափոխական հա­կումներուն համար ու իր ընկերները զինք կը կոչեն «Սախօ»:Յաջորդ …

ԳՐԻԳՈՐ ՊԷՕԶԻԿԵԱՆ (Շիկահեր)(Վան 1865 – Թենրան 1943)

      Վան քաղաքը ան ունեցաւ որպէս ծննդավայր, ուր յաճախեց Մկրտիչ Փորթուգալեանի Վարժապետանոցը: Ներշնչուելով իր ուսուցիչէն, ան որպէս վարժապետ սկսաւ դասաւանդել Վանի Յանկոյսներու վարժարանէն ներս 1884-ին: Տարի մը անց, ան եղաւ Արմենական Կուսակցութեան ինը հիմնադիրներէն մին եւ մինչեւ մահ մնաց հայ ազատագրական շարժման ամենափայլուն դէմքերէն մէկը’ թէ* որպէս յեղափոխական եւ թէ* որպէս կրթական գործիչ: Մինչեւ Վանի ինքնապաշտպանութիւնը, ան Վանի եւ շրջակայ գաւաոներու մէջ վարեց …

ԱՐՄԵՆԱԿ ԵԿԱՐԵԱՆ (Վան 1870–Գահիրէ 1925)

Արմենակ Եկարեան ծնած է Վան քաղաքի Յանկոյսներ թաղը, որ Այգեստանի շրջա­նի ամենահին, բայց ամենազարգացած թաղերէն կը նկատուէր: Ծնողները զինք կ՚ու­ղարկեն Վանի վարժապետանոցը, ուր կ՚աշակերտէ Մկրտիչ Փորթուգալեանի: Երբ թուրք իշխանութիւններ կը փակեն վարժապետանոցը, ինք ալ, ուրիշներուն պէս, կը բոլորուի Մկրտիչ Աւետիսեանի եւ Գալուստ Ասլանեանի շուրջ՝ շարունակելու իր ուսումը, միաժամանակ իբրեւ արդուկիչ, ծառայութեան մէջ մտնելով դերձակի մը մօտ: Տակաւին պատանի, Արմենակ կը հետեւէր ազատագրական …

ՍԵՊՈՒՀ (ԵՐՎԱՆԴ ՔԵՈՍՅԱՆ 1882-1908): ՀԱՅՏՆԻ ԱՐՄԵՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՑ

 Երվանդ Քեոսյանը ծնվել է Արաբկիրում 1882 թ., ականատես եղել թուրքական դահիճների ոճրագործություններին, որոնք ի թիվս բազմաթիվ անմեղ արաբկիրցիների, 90-ական թվականներին սպանում են նաև նրա հորը։ Տասներեք ամյա պատանին հոր սպանության վիշտը սրտում և վրեժի երդումը աչքերի մեջ‚ շուտով տեղափոխվում է Խարբերդ, իսկ մեկ տարի անց` 1893-ին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1901թ. ավարտելով այն, մեկնում է Վան։ Այնուհետև …

ՄԿՐՏԻՉ ԱՒԵՏԻՍԵՍՆ (Վան 1864 – Վան 1896): Արմենական կուսակցության Հիմնադիրը

Մկրտիչ Թերլեմէզեան (Աւետիսեան) ծնած է Վանի մեծամեծներու շրջանակին պատ­կանող Թերլեմէզեան գերդաստանին մէջ: Իր հօր Աւետիսի անունով, ան ճանչցուած է նաեւ Աւետիսեան մականունով, եւ այդ մականունով է, որ ան ծանօթ է հայ ազա­տագրական պայքարի պատմութեան մէջ:Աւետիսեան յաճախած է Վանի Վարժապետանոցը: Եղած է Փորթուգալեանի շունչով թրծուած աոաջին շրջանաւարտներէն, 1878-ին:1880-ին, Վարժապետանոցի փակումէն ետք, աշակերտները կը ստիպուին հետեւիլ Աւետիսեանի …