6.1 Կուսակցության տարածքային Շրջանակները ստեղծվում (կազմալուծվում) են Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կողմից և համակարգում են համապատասխան տարածքներում ստեղծված սկզբնական կազմակերպությունների գործունեությունը:
6.2 Տարածքային Շրջանակի ղեկավար մարմինը Մասնաժողովն է, որի անդամներն ընտրվում են համապատասխան տարածքային Շրջանակի ժողովի կողմից: Տարածքային Շրջանակի Մասնաժողովի անդամների նվազագույն քանակը, ինչպես նաև Շրջանակի գործունեության տարածքը սահմանում է Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը:
6.3 Տարածքային Շրջանակն իր գործունեությունն իրականացնում է Մասնաժողովի նիստերի հրավիրման, որոշումների ընդունման, դրանց և Կուսակցության վերադաս մարմինների որոշումների կատարման միջոցով:
6.4 Տարածքային Շրջանակի Մասնաժողովն ընտրում է Շրջանակի Մասնաժողովի ղեկավար և քարտուղար` երեք տարի ժամկետով: Եթե առաջադրվել են մեկից ավելի թեկնածուներ, ապա ընտրված է համարվում առավել կողմ ձայներ ստացած թեկնածուն: Տարածքային Շրջանակի Մասնաժողովի որոշմամբ կարող են կատարվել Շրջանակի Մասնաժողովի ղեկավարի և քարտուղարի վաղաժամկետ ընտրություններ:
6.5 Տարածքային Շրջանակի Մասնաժողովի ղեկավարը պատասխանատու է Շրջանակի ընդհանուր գործունեության, իսկ քարտուղարը` Շրջանակի գործավարության համար, և անհրաժեշտության դեպքում փոխարինում է Շրջանակի Մասնաժողովի ղեկավարին: Տարածքային Շրջանակի Մասնաժողովի ղեկավարը և քարտուղարը չեն կարող միաժամանակ լինել սկզբնական կազմակերպության ղեկավար կամ քարտուղար:
6.6 Տարածքային Շրջանակի Մասնաժողովի հերթական նիստը հրավիրվում է Շրջանակի Մասնաժողովի ղեկավարի կողմից` առնվազն վեց ամիսը մեկ անգամ, իսկ արտահերթ նիստը` Շրջանակի Մասնաժողովի ղեկավարի կամ անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Տարածքային Շրջանակի Մասնաժողովի արտահերթ նիստը հրավիրվում է նախաձեռնողի առաջարկած ժամկետում և օրակարգով:
Տարածքային Շրջանակի Մասնաժողովի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ Շրջանակի Մասնաժողովի ղեկավարի կողմից արտահերթ նիստ չհրավիրելու դեպքում նախաձեռնողներն իրավասու են ինքնուրույն հրավիրել արտահերթ նիստը` այդ մասին առնվազն երկու օր առաջ տեղյակ պահելով Կուսակցության անմիջական վերադաս մարմնին:
6.7 Տարածքային Շրջանակի Մասնաժողովը հաշվետու է Կուսակցության վերադաս մարմիններին և գործում է Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անմիջական ենթակայության տակ:
6.8 Տարածքային Շրջանակի Մասնաժողովը, յուրաքանչյուր տարվա փետրվար-մարտ ամիսներին, ամփոփելով իր ենթակայության տակ գործող համայնքային (սկզբնական) կազմակերպությունների տարեկան հաշվետվությունները և աշխատանքային ծրագրերը, Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի հաստատմանն է ներկայացնում իր գործունության տարեկան հաշվետվությունը և աշխատանքային ծրագիրը:
6.9 Տարածքային Շրջանակի Մասնաժողովը`
1) համակարգում և վերահսկում է իր ենթակայության տակ գործող համայնքային (սկզբնական) կազմակերպությունների գործունեությունը,
2) հաստատում է իր ենթակայության տակ գործող համայնքային (սկզբնական)
կազմակերպությունների տարեկան հաշվետվությունները և աշխատանքային ծրագրերը,
3) իրականացնում է իր աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումներն ու աշխատանքները,
4) մասնակցում է Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի կազմակերպած միջոցառումներին,
5) մշտական կապ է պահպանում իր ենթակայության տակ գործող համայնքային (սկզբնական) կազմակերպությունների հետ,
6) Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնին տեղեկատվություն է տրամադրում Շրջանակի գործունեության տարածքում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունների վերաբերյալ և կարող է հանդես գալ առաջարկություններով ու Կուսակցության գործունեությանն առնչվող նախաձեռնություններով,
7) կատարում է Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի հանձնարարականները: