Միութիւն ի Փրկութիւն
Միացե՛ք մեզ
Հանուն վաղվա հզոր Հայաստանի
Կուսակցության անդամ կարող են լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Կուսակցությունն ունի անդամության երկու կարգ`
1) գործող անդամներ,
2) Քաջալերող (օժանդակ) անդամներ:
Գործող անդամները ընդունում են կուսակցության կանոնադրությունն ու գաղափարա-խոսությունը և շարժվում դրանց համեմատ: Գործուն անդամների համար պարտադիր են կուսակցության որոշումները:
Քաջալերող (օժանդակ) անդամները վճարում են անդամավճար և հնարավոր բոլոր միջոցներով օժանդակում են կուսակցության գաղափարների տարածմանը, ընտրություններում` հաղթանակին, առանց կուսակցության ընտրովի պաշտոններում ընտրելու կամ ընտրվելու իրավունքի:
Կուսակցության անդամ չեն կարող լինել`
1) օտարերկրյա քաղաքացիները,
2) քաղաքացիություն չունեցող անձինք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
3) այն անձինք, որոնք «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Մինչ անդամագրության հայտ ուղարկելը անցնելով հղումներով կարող եք ծանոթանալ Արմենական կուսակցության կանոնադրությանը և ծրագրին․