ՀՀ ք․ Երևան, Խանջյան 19ա АРЭМ
+374 77 00 31 50
info@armenakan.am

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբը պատրաստ է սատարել․ Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախմբի հայտարարությունը

Պաշտոնական կայք

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբը պատրաստ է սատարել․ Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախմբի հայտարարությունը

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ներհասարակական համերաշխության մթնոլորտի խաթարված վիճակը էականորեն նվազեցնում են ՀՀ ազգային–պետական դիմադրողականությունը։ ՀՀ իշխանությունների կողմից վարվող բացահայտ պարտվողական քաղաքականությունը, արտաքին գործընկերների հետ հարաբերությունների կառուցման դեստրուկտիվ ոճը, Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրանքներին և հակահայկական հայտարարություններին «թավշյա» արձագանքերը կամ դրանց բացակայությունը հանգեցնում են ՀՀ սուբյեկտայնության նվազմանը, տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ՝ ՀՀ դերի և հեղինակության սրընթաց անկմանը։
Այսպիսի գործելաոճը ո՛չ միայն անարդար է պատերազմներին մասնակից մեր եղբայրների թողած ավանդի նկատմամբ, պատերազմների ընթացքում մեր նահատակված եղբայրների հիշատակի առաջ, այլև հակասում է ՀՀ և Արցախի ազգային–պետական շահերին, անարդար է մեր հաջորդ սերունդների նկատմամբ, և անխուսափելիորեն հանգեցնելու են Հայաստանի Հանրապետության ռազմա–քաղաքական կոլապսին։

Մենք լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր գիտակից հայրենակիցները տեղի չե՛ն տա պառակտիչ արտաքին՝ աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հարող հասարակական–քաղաքական հոսանքներին, կհամախմբվեն ազգային–պետական շահի շուրջ՝ հանուն Հայաստանի և Արցախի հարատևության և հզորացման։

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբը պատրաստ է սատարել այն առողջ հասարակական–քաղաքական ուժերին, որոնց համար կա միայն մեկ օրակարգ՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն Հայոց ապագա հաղթարշավի։

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբ
Արմենական կուսակցություն/ArmenakanParty

Երևան 17 Սեպտեմբերի 2021 թ․