ՀՀ ք․ Երևան, Խանջյան 19ա АРЭМ
+374 77 00 31 50
info@armenakan.am

Ցավակցական ուղերձ լեգենդար Կոմանդոսի մահվան կապակցությամբ

Պաշտոնական կայք

Ցավակցական ուղերձ լեգենդար Կոմանդոսի մահվան կապակցությամբ

Սրտի խորը ցավով ստացանք Արցախի հերոս, լեգենդար Կոմանդոսի` գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասի։

Արցախյան պայքարի տագնապալի օրերին հիշում ենք, թե ինչպես լեգենդար ռազմական գործիչը իրեն նետեց պայքարի դաշտ` 1990 թվականին դառնալով «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին կազմելով և ղեկավարելով Շուշիի ազատագրման հրաշալի օպերացիան։

Դեռ քանի~ սերունդներ են կրթվելու և ոգեշնչվելու լեգենդար Կոմանդոսի կերպարով և քանիսն են արդեն իրենց մեջ կրում Արկադի Տեր-Թադևոսյանի ոգին և կամքը։

Սիրելի’ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, ցավակցում ենք բոլորիս այս անսահման մեծ կորստի համար։ Վստա’հ ենք, որ Հայոց բազկի զորությամբ Շուշին կրկին կազատագրվի ի փառս Հայոց և ի հարգանս զորավար Արկադի Տեր-Թադևոսյանի։

Զորակցում են լեգենդար հրամանատարի ընտանիքին, հարազատներին և մարտական ընկերներին։

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախումբ

Երևան 31.03.2021թ.