ՀՀ ք․ Երևան, Խանջյան 19ա АРЭМ
+374 77 00 31 50
info@armenakan.am

ԱՐՄԵՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական կայք

ԱՐՄԵՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 106-ՐԴ ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

   106 տարի առաջ վերջնական արարին մոտեցավ Օսմանյան կայսրության մեջ ծրագրված և գործադրված Հայոց Ցեղասպանությունը։ Դեռևս մինչև 1915 թվականի ապրիլի 24-ը Օսմանյան կայսրության տարածքում սկսվել ու շարունակվում էր Հայոց Ցեղասպանությունը։
    Երիտթուրքական հեղաշրջմամբ և երիտթուրք պարագլուխների կողմից նախապես կազմված Հայոց Ցեղասպանությունը մոտեցավ իր իրագործման վերջնական հատվածին, որի սկիզբը ապրիլին հայ մտավորականության ձերբակալությունն ու գլխատումն էր։
    106 տարի առաջ մեր ազգը կանգնեց իրական ֆիզիկական ոչնչացման իրական վտանգի առաջ, սակայն, սիրելի՛ հայրենակիցներ, մեր ազգի տոկունության և ապրելու կամքի շնորհիվ մենք կարողացանք վերածննդի ուղին բռնել, և ի վերջո ձեռք բերել անկախություն և կերտել անկախ պետականություն։
    Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց Ցեղասպանությունը չի՛ ավարտվել, քանզի թյուրքական աշխարհը դեռ չի՛ լուծել իր հիմնարար խնդիրները, իսկ այդ խնդիրների հիմնական թիրախը դարձյալ Հայաստանն է և հայ ժողովուրդը։

    Արցախյան Երկրորդ պատերազմը ապացուցեց, որ թուրքը դարձյալ նպատակադիր է ցեղասպանել հայ ժողովրդին, ազատվել Հայաստան պետությունից, որը դարձել է սեպ թյուրքական աշխարհի սրտում։

    Սիրելի՛ հայրենակիցներ, մենք կրկին ոչնչացման վտանգի առաջ ենք կանգնած, ուստի՝ խոնարհվելով մեր անմեղ նահատակների հիշատակի առաջ, պարտավոր ենք թոթափել ներքին թշնամիների լուծը, պաշտպանել մեր Հայրենիքը, գնալ ռազմական մարզանքների և պատրաստվել մեր Հայրենիքի պաշտպանությանը։
    Սիրելի՛ ընկերներ, մենք դարձյալ կանգնած ենք մեծ պատերազմների և մեծ փոփոխությունների նախաշեմին, ուստի՝ «զենք և զինավարժություն», սա՛ է մեր գոյության երաշխիքն այս օրերին։

    Մենք լիահույս ենք, որ կկարողանանք վերակազմակերպվել և ապահովել մեր Հայրենիքի անվտանգությունը, հանուն մեր նախահայրերի, նահատակ եղբայրների հիշատակի։

ԱՐՄԵՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

Երեւան
23.04.2021թ․