ՀՀ ք․ Երևան, Խանջյան 19ա АРЭМ
+374 77 00 31 50
info@armenakan.am

Շրջաբերական․ Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և պատկան մարմիններին, առավելագույն ջանքեր կենտրոնացնել ՀՀ սահմանների պաշտպանության և անձեռնմխելիության համար

Պաշտոնական կայք

Շրջաբերական․ Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և պատկան մարմիններին, առավելագույն ջանքեր կենտրոնացնել ՀՀ սահմանների պաշտպանության և անձեռնմխելիության համար

    Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր տարածվեցին տարատեսակ անհանգստոցնող և ողբերգականորեն ցավեցնող տեղեկություններ ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերից մեկի ուղղությամբ թշնամու զինված ուժերի առաջխաղացման վերաբերյալ։ Ցավոք սրտի այսպիսի միջադեպերը արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակվում են, տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետությունում տոտալ անիշխանություն է, իսկ ՀՀ սահմանները անպաշտպան են։ Շուրջ երեք տասնամյակ անկախություն կերտելով, թերևս 1994 թվականին հաստատված հրադադարից հետո երբեք այսքան անպաշտպան չենք զգացել ինքներս մեզ, ուստի անհրաժեշտ ենք տեսնում ՀՀ շուրջ անվտանգության միջավայրի ձևավորման և անվտանգության ապահովման հուսալի և օպերատիվ մեխանիզմների ներդրման։

    Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և պատկան մարմիններին, առավելագույն ջանքեր կենտրոնացնել ՀՀ սահմանների պաշտպանության և անձեռնմխելիության համար։

    ՀՀ հաջորդ իշխանությունների համար օրակարգային խնդիր է լինելու ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման և ռազմական նոր հայեցակարգի (դոկտրին) ներդրման։

    Միևնույն ժամանակ, խստագույնս դատապարտում ենք ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կամ առանձին տեխնիկաների շարժի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը, շարժի տեսանկարահանումը, կոորդինատների բացահայտումը և ցանկացած ռազմական նշանակության տեղեկատվության հրապարակումը սոցիալական ցանցերի օգտատերերի կամ լրատվամիջոցների կողմից։

Արմենական կուսակցութեան հիմնադիր հանձնախումբ

12.05.2021թ․